Գերմանիայի ԱԳ նախարարը կտրուկ աջակցություն է ցուցաբերել ՀԳՀԾ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i96623-Գերմանիայի_ԱԳ_նախարարը_կտրուկ_աջակցություն_է_ցուցաբերել_ՀԳՀԾ_ին
Գերմանիայի ԱԳ նախարարն կարևորել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2018 12:50 Asia/Tehran
  • Գերմանիայի ԱԳ նախարարը կտրուկ աջակցություն է ցուցաբերել ՀԳՀԾ-ին

Գերմանիայի ԱԳ նախարարն կարևորել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը:

Գերմանական «Փասաուեր Նոյե Պրեսե» թերթին տված հարցազրույցում Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը հստակեցրել է.«Բեռլինը պայքարում է ՀԳՀԾ-ի պահպանման համար, քանզի այն  միջազգային պայմանագիր է համարում,որը բխում է իր և տարածաշրջանի անվտանգության շահերից»:

Մտահոգություն հայտնելով ԱՄՆ-ի հակաիրանական քայլերի հետևանքների և տարածաշրջանում ծագող հավանական հակամարտության ու անարխիայի կապակցությամբ, Հեյկո Մաասն ասել է.«Գերմանիան ՀԳՀԾ-ի չեղարկումը սխալ քայլ  է համարում»:

Գերմանիայի ԱԳ նախարարն ընդգծել է.«Իրանն ինչ-որ կերպ գտնվում է Եվրոպայի հարևանության մեջ ,ուստի այս երկրի անվտանգությունն ու կայունությունը մեծ նշանակություն ունի Եվրամիության համար»:

Ավելի վաղ ԵՄ-ը հրապարակել է հաղորդագրություն,որում հովանավորելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, հայտարարել է,որ Իրանի հետ առևտրատնտեսական գործունեություն ծավալող ընկերությունները կպաշտպանվեն ԱՄՆ-ի պատժամիջոցներից: