Գերմանիայի ԱԳ նախարարը կտրուկ աջակցություն է ցուցաբերել ՀԳՀԾ-ին
Գերմանիայի ԱԳ նախարարն կարևորել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը:
Գերմանական «Փասաուեր Նոյե Պրեսե» թերթին տված հարցազրույցում Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը հստակեցրել է.«Բեռլինը պայքարում է ՀԳՀԾ-ի պահպանման համար, քանզի այն միջազգային պայմանագիր է համարում,որը բխում է իր և տարածաշրջանի անվտանգության շահերից»:
Մտահոգություն հայտնելով ԱՄՆ-ի հակաիրանական քայլերի հետևանքների և տարածաշրջանում ծագող հավանական հակամարտության ու անարխիայի կապակցությամբ, Հեյկո Մաասն ասել է.«Գերմանիան ՀԳՀԾ-ի չեղարկումը սխալ քայլ է համարում»:
Գերմանիայի ԱԳ նախարարն ընդգծել է.«Իրանն ինչ-որ կերպ գտնվում է Եվրոպայի հարևանության մեջ ,ուստի այս երկրի անվտանգությունն ու կայունությունը մեծ նշանակություն ունի Եվրամիության համար»:
Ավելի վաղ ԵՄ-ը հրապարակել է հաղորդագրություն,որում հովանավորելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, հայտարարել է,որ Իրանի հետ առևտրատնտեսական գործունեություն ծավալող ընկերությունները կպաշտպանվեն ԱՄՆ-ի պատժամիջոցներից: