Գերմանական բանկերը փորձում են շրջանցել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/world-i96638-Գերմանական_բանկերը_փորձում_են_շրջանցել_Իրանի_դեմ_ԱՄՆ_ի_պատժամիջոցները
ԵՄ բյուջեի և մարդկային ռեսուրսների հարցերով կոմիսարն ասաց. «Գերմանական բանկերը փորձում են շրջանցել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2018 02:47 Asia/Tehran
  • Գերմանական բանկերը փորձում են շրջանցել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները

ԵՄ բյուջեի և մարդկային ռեսուրսների հարցերով կոմիսարն ասաց. «Գերմանական բանկերը փորձում են շրջանցել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները»:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, ԵՄ բյուջեի և մարդկային ռեսուրսների հարցերով կոմիսար Գունթեր Օթինգերը չորեքշաբթի օրն անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի կառավարության թշնամական քայլերին, հայտարարեց. «Գերմանական բանկերն Իրանում ներկայություն ունենալու և Վաշինգտոնի ճնշումները շրջանցելու համար ուղիներ են որոնում»:

«Գերմանական այն բանկերը, որոնք ԱՄՆ-ում մեծ ծավալներով աշխատանք չեն տանում ցանկանում են շարունակել Իրանում ներկայությունը»,-հայտարարել է Օթինգերը:

Եմ այս պաշտոնատարը նաև տեղեկացրեց, որ Եվրոպայի ներդրման բանկը խրախուսվում է ընդլայնել Իրանում իր գործունեությունը:

Դա ի տես այն բանի, որ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինու խորհրդականներից Նաթալի Թուչին երկուշաբթի օրն ասաց. «Եթե եվրոպական ընկերությունները հետևեն Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին հանդիպելու են ԵՄ-ի պատժամիջոցներին»: