Վրաստանի նախկին նախագահը խոստովանել է, որ խաբվել է ԱՄՆ-ի կողմից
https://parstoday.ir/hy/news/world-i96737-Վրաստանի_նախկին_նախագահը_խոստովանել_է_որ_խաբվել_է_ԱՄՆ_ի_կողմից
Վրաստանի նախկին նախագահը խոստովանել է, որ Հարավային Օսեթիայի հարցում խաբվել է ԱՄՆ-ի կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2018 13:06 Asia/Tehran
  • Վրաստանի նախկին նախագահը խոստովանել է, որ խաբվել է ԱՄՆ-ի կողմից

Վրաստանի նախկին նախագահը խոստովանել է, որ Հարավային Օսեթիայի հարցում խաբվել է ԱՄՆ-ի կողմից:

«Արան-նյուզ» գործակալության փոխանցմամբ՝ Novaya Gazeta գործակալությանը տված հարցազրույցում, Միխայիլ Սահակաշվիլին ասել է, որ ամերիկացի պետայրերը համոզված էին, որ սառը պատերազմից հետո Ռուսաստանն այլևս ոչ մի երկրի դեմ չի հարձակվելու, իսկ ինքը վստահեց նրանց:

Նշելով, որ ամերիկացի պետայրերի սխալ տեղեկությունները խաբուսիկ էին, Վրաստանի նախկին նախագահն ավելացրել է .«Հարավային Օսեթիայի պաշարումից երեք ամիս առաջ, Վրաստանի հետախուզական ծառայությունը տեղեկացրել էր «Աբխազիայի» անվանումով Ռուսաստանի 200 տանկերի պատրաստության մասին, սակայն ամերիկացի պետայրերը հայտարարեցին, որ պետք չէ ուշադրություն դարձնել այդ փաստերին»:

Վրաստանի նախկին նախագահի խոսքերը վկայում են այն մասին, որ նա է եղել 2008 թվականին Աբխազիայի և Հարավային Օսեթիայի դեմ պատերազմի սկսող կողմը: