Եվրոպան հովանավորել է ՀԳՀԾ-ն և Իրանի հետ առևտուրը
https://parstoday.ir/hy/news/world-i96786-Եվրոպան_հովանավորել_է_ՀԳՀԾ_ն_և_Իրանի_հետ_առևտուրը
Գերմանիայի տնտեսության նախարարն ասել է, որ չնայած Վաշինգտոնի ճնշումներին, Գերմանիան ու իր դաշնակիցները շարունակելու են հովանավորել Իրանի հետ գործակցող ընկերություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2018 14:21 Asia/Tehran
  • Եվրոպան հովանավորել է ՀԳՀԾ-ն և Իրանի հետ առևտուրը

Գերմանիայի տնտեսության նախարարն ասել է, որ չնայած Վաշինգտոնի ճնշումներին, Գերմանիան ու իր դաշնակիցները շարունակելու են հովանավորել Իրանի հետ գործակցող ընկերություններին:

«Ռոյտերզ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, նշելով, որ Եվրոպան չի հանձնվելու ԱՄՆ-ի ճնշումների դիմաց, Փիթեր Ալթմայերն ասել է.«Եվրոպան Վաշինգտոնին թույլ չի տա թելադրել որ երկրի հետ առևտրական հարաբերություն ունենալ, հետևաբար հարգելու է Վիեննայի միջուկային համաձայնությունը»:

Ալթմայերը նշել է, որ Գերմանիան և իր եվրոպացի դաշնակիցները ուղիներ են որոնում ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո, Իրանի հետ ֆինանսական փոխանակումների հնարավորությունը երաշխավորելու համար:

Քննադատելով եվրոպական ապրանքների վրա նոր մաքսատուրքեր սահմանելու Թրամփի քաղաքականությունը, Գերմանիայի տնտեսության նախարարն ասել է.«Նման քայլերը վերացնում են զարգացումն ու նոր աշխատատեղերի ստեղծումը»: