Եվրամիությունը ձգտում է հատուցել Իրանում ակտիվ ընկերություններին պատճառված վնասը
Եվրամիության հերթական նախագահությունը վարող Ավստրիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Եվրամիությունը ձգտում է հատուցել Իրանում ակտիվ ընկերություններին պատճառված վնասը և ուղիներ ճշտել ֆինանսական փոխանակման համար:
Երիտասարդ լրագրողների ակումբի հաղորդման համաձայն, Վիեննայում Եվրամիության արտգործնախարարների ոչ-պաշտոնական նիստի շեմին, Ավստրիայի արտգործնախարար՝ Քարին Քնայսելը քննադատել է միջազգային բեմում Վաշինգտոնի կամայական քաղաքականությունները և հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի քաղաքականություններն անապահովություն են տարածում:
«Խոսքը վերաբերում է օրենքի իշխանության: Երբ չենք հարգում մեր հանձնառությունները միջազգային համաձայնությունների, այդ թվում ՀԳՀԾ-ի կամ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում անդամակցության նկատմամբ, անապահովություն է տարածվում»,-ասել է Ավստրիայի արտգործնախարարը:
«Իրանի դեմ ԱՄՆ-ի միջուկային շրջափակումների վերականգնումը կարող է ազդել նաև եվրոպական ընկերությունների վրա և ես փորձել եմ ամերիկացիներին բացատրել, որ այդ գործընթացը Չինաստանի օգտին է»,-ասել է Քարին Քնայսելը:
Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան ու Եվրամիությունը հայտարարել են, որ հարգում են ՀԳՀԾ-ի համաձայնությունը և հովանավորում են Իրանում եվրոպական ընկերությունների գործունեության շարունակվելը: