ԱՄՆ արդարադատության նախարարը գաղթականներին անհապաղ վտարելու հրաման է արձակել
ԱՄՆ կառավարության հակամիգրացիոն քաղաքականության ուղղությամբ, այդ երկրի արդարադատության նախարարը մի հրամանով պահանջել է անհապաղ երկրից վտարել անօրինական ներգաղթյալներին:
Իմիգրացիայի դատարաններին ուղղված Ջեֆ Սեշնսի հրամանը խիստ քննադատությունների է արժանացել:
Ըստ հրամանագրի սահմանափակվել են իմիգրացիայի դատավորների լիազորությունները: Նրանցից պահանջվում է զերծ մնալ ներգաղթյալների գործերի քննության ընթացքը ձգձգելուց:
ԱՄՆ իմիգրացիոն դատարաններն աշխատում են արդարադատության նախարարությանը կից: Նրանց որոշումներին կարող է միջամտել գլխավոր դատախազը:
Սեշնսը մշտապես միջամտել է դատարանների գործերին: Նախորդ արդարադատության նախարարները նման մոտեցում չեն ունեցել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը որդեգրել է «Զրոյական հանդուրժողականություն» քաղաքականություն ՝ նպատակ ունենալով երկրից վտարել գաղթականներին կամ կանխել նրանց մուտքը :