Գաբրիելը քննադատել է Անկարայի դեմ Վաշինգտոնի ապակայունացնող քաղաքականությունը
Գերմանիայի ԱԳ նախկին նախարարը քննադատել է Անկարայի դեմ Վաշինգտոնի ապակայունացնող քաղաքականությունը, նշելով.«Եվրոպան չպետք է կիսի այդ քաղաքականությունը»:
Երկուշաբթի օրը գերմանական Frankfurter Allgemeine օրաթերթը գրել է.«Գերմանիայի ԱԳ նախկին նախարար Զիգմար Գաբրիելն ասել է , որ այդ երկիրը և Եվրոպան պետք է պարզապես Թուրքիայի ժողովրդին ցույց տան, որ չեն կիսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապակայունացնող քաղաքականությունը»:
«ԱՄՆ-ն աշխարհագրական առումով շատ հեռու է, իսկ Եվրոպան պետք է վճարի Թուրքիայում Վաշինգտոնի քաղաքականության հետևանքով անկայունության համար»,-ավելացրել է նա:
Գաբրիելը նաև Թուրքիայում ապակայունացումը համարել է ՆԱՏՕ-ից այդ երկրի դուրս գալու և Եվրոպայում փախստականների թվի ավելացման նախապայմանը :