Եվրոպան քննարկում է ԱՄՆ-ից անկախ վճարման համակարգը. Գերմանիայի ԱԳ նախարար
https://parstoday.ir/hy/news/world-i97450-Եվրոպան_քննարկում_է_ԱՄՆ_ից_անկախ_վճարման_համակարգը._Գերմանիայի_ԱԳ_նախարար
Գերմանիայի ԱԳ նախարարը երեքշաբթի օրը կրկին ընդգծելով Իրանում աշխատող գերմանական ընկերությունների հանդեպ Բեռլինի աջակցությունն, ասել է. «ԵՄ-ն քննարկում է ԱՄՆ-ից անկախ վճարման համակարգի հարցը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2018 03:05 Asia/Tehran
  • Եվրոպան քննարկում է ԱՄՆ-ից անկախ վճարման համակարգը. Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի ԱԳ նախարարը երեքշաբթի օրը կրկին ընդգծելով Իրանում աշխատող գերմանական ընկերությունների հանդեպ Բեռլինի աջակցությունն, ասել է. «ԵՄ-ն քննարկում է ԱՄՆ-ից անկախ վճարման համակարգի հարցը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հեյկո Մաասն ընդգծել է. «ԵՄ-ն հակառակ է Իրանի դեմ Վաշինգտոնի շրջափակումների վերադարձին»:

Գերմանիայի ԱԳ նախարարն ավելի վաղ՝ օգոստոսի 21-ին, առաջարկել էր, որ ՀԳՀԾ-ն պաշտպանելու համար Եվրոպան ստեղծի ԱՄՆ-ից անկախ աշխատող միջբանկային ֆինանսական փոխանակումների համակարգ:

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մեյրը երկուշաբթի օրը հայտարարեց, որ եվրոպական եռյակը աշխատում է ԱՄՆ-ից անկախ ֆինանսական փոխանակման համակարգի ստեղծման շուրջ, որի նպատակն է Իրանի հետ ֆինանսական փոխանակումների պես հարցերում պահպանել առևտրական անկախությունը:

Մայիսի 8-ին ՀԳՀԾ-ն լքելուց հետո ԱՄՆ-ն Իրանի դեմ ճնշում գործադրելու համակողմանի արշավ է սկսել:

Այս շրջագծում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 6-ին մի հրամանագրով վերականգնեց Իրանի դեմ այդ երկրի որոշ անօրինական պատժամիջոցները: