Չինաստան.«ԱՄՆ-ի պաշտոնատարների հայտարարություններն անհիմն են»
https://parstoday.ir/hy/news/world-i97524-Չինաստան._ԱՄՆ_ի_պաշտոնատարների_հայտարարություններն_անհիմն_են
Չինաստանի ԱԳՆ խոսնակն անհիմն է համարել ԱՄՆ պաշտոնյաների հայտարարությունը, թե Պեկինը խոչընդոտում է Կորեական թերակղզում խաղաղության գործընթացին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2018 15:30 Asia/Tehran
  • Չինաստան.«ԱՄՆ-ի պաշտոնատարների հայտարարություններն անհիմն են»

Չինաստանի ԱԳՆ խոսնակն անհիմն է համարել ԱՄՆ պաշտոնյաների հայտարարությունը, թե Պեկինը խոչընդոտում է Կորեական թերակղզում խաղաղության գործընթացին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Հովա Չուն Յինգն ասել է.-«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային տված խոստումները չի կատարում և Փխենյան-Վաշինգտոնյան բանակցությունները կանգ են առել»:

ԱՄՆ-ի նախագահն երկու օր առաջ հայտարարեց, որ  Չինաստանը խոչընդոտում է  Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններին:

Սա այն դեպքում, երբ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոին գործուղել է Հյուսիսային Կորեա՝ բանակցությունները շարունակելու համար: