Ալժիրում ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով 12 մարդ է մահացել
https://parstoday.ir/hy/news/world-i9763-Ալժիրում_ռազմական_ուղղաթիռի_կործանման_հետեւանքով_12_մարդ_է_մահացել
Ալժիրում ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով 12 մարդ է մահացել, եւս 2-ը ծանր վնասվածքներ են ստացել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության տվյալները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2016 06:13 Asia/Tehran
  • Ալժիրում ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով 12 մարդ է մահացել

Ալժիրում ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով 12 մարդ է մահացել, եւս 2-ը ծանր վնասվածքներ են ստացել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության տվյալները:

Ուղղաթիռը աղետի է ենթարկվել Սահարայում հետախուզական առաքելության ժամանակ, Ադրար եւ Ռեգան քաղաքների միջեւ: Նախնական տեղեկություններով, աղետի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել:

Ալժիրի զինված ուժերի շտաբի պետը հրամայել է փաստի առթիվ հետաքննություն սկսել:

Նշվում է, որ Ալժիրի անվտանգության ուժերը պարբերաբար մարտի են բռնվում իսլամիստ ծայրահեղականների հետ, հաղորդում է Lenta-ն: