Պակիստանյան Լահորում պայթյունն իրականացրել է «Թալիբան»-ը՝ քրիստոնյաների դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i9766-Պակիստանյան_Լահորում_պայթյունն_իրականացրել_է_Թալիբան_ը_քրիստոնյաների_դեմ
Պակիստանյան Լահոր քաղաքում պայթյունն իրականացրել է «Թալիբան» շարժման «Ջամաաթ ուլ-Ահրար» կազմակերպությունը: Այս մասին գրում է բրիտանական Guardian-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2016 06:34 Asia/Tehran
  • Պակիստանյան Լահորում պայթյունն իրականացրել է «Թալիբան»-ը՝ քրիստոնյաների դեմ

Պակիստանյան Լահոր քաղաքում պայթյունն իրականացրել է «Թալիբան» շարժման «Ջամաաթ ուլ-Ահրար» կազմակերպությունը: Այս մասին գրում է բրիտանական Guardian-ը:

«Մեր թիրախը քրիստոնյաներն էին: Ուզում ենք, որպեսզի վարչապետ Նավազ Շարիֆն իմանա. մենք մտել ենք Լահոր: Նա կարող անել՝ ինչ ուզում է, բայց մեզ չի կարող կանգնեցնել: Մեր մահապարտ-զինյալները շարունակելու են այդ հարձակումները»,- Reuters գործակալությանը հայտարարել է շարժման ներկայացուցիչ Էհսանուլլա Էհսանը:

Հիշեցնենք, որ Լահորի զբոսայգում այսօր տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով առնվազն 65 զոհ եւ 280 վիրավոր կա:

Քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Հայդար Աշրաֆը հայտարարել է, որ զբոսայգին մարդաշատ է եղել, քանի որ քրիստոնյաները եկել էին Զատկի տոնը նշելու: Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ շատերը տուն էին վերադառնում: