Ռուսաստանը պահանջ է ներկայացրել Քիմիական զենքերի արգելման կազմակերպությանը՝ Սիրիայի Իդլիբի հարցով
https://parstoday.ir/hy/news/world-i97695-Ռուսաստանը_պահանջ_է_ներկայացրել_Քիմիական_զենքերի_արգելման_կազմակերպությանը_Սիրիայի_Իդլիբի_հարցով
Ռուսաստանը Քիմիական զենքերի արգելման կազմակերպությունից պահանջել է չանտեսել Իդլիբում հավանական սադրիչ գործողությունների մասին զեկույցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2018 06:58 Asia/Tehran
  • Ռուսաստանը պահանջ է ներկայացրել Քիմիական զենքերի արգելման կազմակերպությանը՝ Սիրիայի Իդլիբի հարցով

Ռուսաստանը Քիմիական զենքերի արգելման կազմակերպությունից պահանջել է չանտեսել Իդլիբում հավանական սադրիչ գործողությունների մասին զեկույցները:

Երկուշաբթի օրը,  Քիմիական զենքերի արգելման կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ՝ Ալեքսանդր Շուլգինն ասել է.«Արևմտյան պետությունները փորձում են քաղաքականացնել Քիմիական զենքերի արգելման կազմակերպությունը»:

Անդրադառնալով Սիրիայի Իդլիբում արևմուտքցիների սադրիչ քայլերին, Շուլգինն ասել է.« Քիմիական զենքերի արգելման կազմակերպությունը, որպես միջազգային մասնագիտական կազմակերպություն հայտարարել է, որ դեմ է նման սադրիչ գործողություններին և կարևորում է բոլոր հարցերի շուրջ բանավեճը»:

Օրեր առաջ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը, Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են ահաբեկիչների միջոցով  Իդլիբում քիմիական հարձակում իրականացնել և այն Սիրիայի բանակին վերագրելով, գրոհել այդ երկրի վրա:

Իդլիբ նահանգն ահաբեկչական տարբեր խմբավորումների վերահսկողության տակ է գտնվում և Սիրիայի բանակը պատրաստվում է այդ նահանգի որոշ շրջանները մաքրել ԻԼԻՊ-ի, Ալ-Նուսրայի ճակատի և այլ ահաբեկչական խմբավորումների ներկայությունից: