Ռուս պատգամավորները քննադատել են Սիոնիստական ռեժիմի ներխուժումը Սիրիա
Ռուս խորհրդարանականները քննադատել են Սիոնիստական ռեժիմի կործանիչների վերջին հարձակումը Սիրիայի վրա, և այն որակել են որպես անօրինական գործողություն, որը հակասում է միջազգային օրենքներին:
Ռուսաստանի դումայի միջազգային հարցերով հանձնաժողովի տեղակալ Ալեքսեյ Չապանն ասել է, որ Սիրիայի բանակը դիմակայում է ահաբեկիչներին և Ռուսաստանը Սիոնիստական ռեժիմից պետք է պահանջի վերջ տալ Սիրիայի վրա հարձակումներին:
ՌԴ սենատի Միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կասաչովը նույնպես անօրինական է համարել Սիոնիստական ռեժիմի հարձակումները Սիրիայի վրա:
Կասաչովը նշել է, որ այլ երկրի տարածքներ ռազմական ներխուժումը, բացառությամբ ինքնապաշտպանության կամ Անվտանգության խորհրդի չթույլատրված հարձակման, հակասում է միջազգային իրավունքին:
Սիրիական ԶԼՄ-ները երկուշաբթի գիշեր տեղեկացրել են Համայի արևմտյան արվարձանում գտնվող Վադի-ալ-Էյն տարածքի դեմ Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռների հարձակման մասին: