Ռուս պատգամավորները քննադատել են Սիոնիստական ռեժիմի ներխուժումը Սիրիա
https://parstoday.ir/hy/news/world-i97756-Ռուս_պատգամավորները_քննադատել_են_Սիոնիստական_ռեժիմի_ներխուժումը_Սիրիա
Ռուս խորհրդարանականները քննադատել են Սիոնիստական ռեժիմի կործանիչների վերջին հարձակումը Սիրիայի վրա, և այն որակել են որպես անօրինական գործողություն, որը հակասում է միջազգային օրենքներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2018 13:39 Asia/Tehran
  • Ռուս պատգամավորները քննադատել են Սիոնիստական ռեժիմի ներխուժումը Սիրիա

Ռուս խորհրդարանականները քննադատել են Սիոնիստական ռեժիմի կործանիչների վերջին հարձակումը Սիրիայի վրա, և այն որակել են որպես անօրինական գործողություն, որը հակասում է միջազգային օրենքներին:

Ռուսաստանի դումայի միջազգային հարցերով հանձնաժողովի տեղակալ Ալեքսեյ Չապանն ասել է, որ Սիրիայի բանակը դիմակայում է ահաբեկիչներին և Ռուսաստանը Սիոնիստական ռեժիմից պետք է պահանջի վերջ տալ Սիրիայի վրա հարձակումներին:

ՌԴ սենատի Միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կասաչովը նույնպես անօրինական է համարել Սիոնիստական ռեժիմի հարձակումները Սիրիայի վրա:

Կասաչովը նշել է, որ այլ երկրի տարածքներ  ռազմական ներխուժումը, բացառությամբ ինքնապաշտպանության կամ Անվտանգության խորհրդի չթույլատրված հարձակման, հակասում է միջազգային իրավունքին:

Սիրիական ԶԼՄ-ները երկուշաբթի գիշեր տեղեկացրել են Համայի արևմտյան արվարձանում գտնվող Վադի-ալ-Էյն տարածքի դեմ Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռների հարձակման մասին: