Ռուսաստանում բողոքի ցույցեր են անցկացվել կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i97926-Ռուսաստանում_բողոքի_ցույցեր_են_անցկացվել_կենսաթոշակային_տարիքի_բարձրացման_դեմ
Ռուսաստանի տարբեր քաղաքներում ցույցեր են անցկացվել կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2018 07:35 Asia/Tehran
  • Ռուսաստանում բողոքի ցույցեր են անցկացվել կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ

Ռուսաստանի տարբեր քաղաքներում ցույցեր են անցկացվել կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ:

Ռոյտերս գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի մի քանի քաղաքներում սեպտեմբերի 9-ին, բողոքի ակցիաներ են անցկացվել, որոնց մասնակցել են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակիցները: 

Ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 100 ցուցարարների:

Բարեփոխումների նախնական ծրագրի համաձայն՝ տղամարդիկ թոշակի պետք է անցնեին 65 տարեկանում՝ ներկայիս 60-ի փոխարեն, իսկ կանայք՝ 60-ում՝ ներկայիս 55-ի փոխարեն: 

Նշենք նաև, որ ցույցերը համընկել են Ռուսաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ:

Կրեմլը բազմիցս զգուշացրել է Ռուսաստանի ընտրություններում ԱՄՆ-ի միջամտության կապակցությամբ: