Անջատականները զանգվածային հանրահավաք են կազմակերպել Բարսելոնայում
(last modified Wed, 12 Sep 2018 02:26:11 GMT )
Սեպտեմբեր 12, 2018 06:56 Asia/Tehran
  • Անջատականները զանգվածային հանրահավաք են կազմակերպել Բարսելոնայում

Իսպանիայի Բարսելոնայի տարածքի ոստիկանությունը հայտարարել է, որ որ շուրջ մեկ միլիոն անջատականներ, երեքշաբթի օրը Կատալոնիայի ազգային տոն՝ Diada-ի կապակցությամբ երթ են կազմակերպել:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բարսելոնայի քաղաքացիները Իսպանիայից անջատվելու իրենց քայլից մեկ տարի անց ու այն պայմաններում, երբ նրանց բարձրաստիճան ղեկավարները բանտում կամ աքսորում են գտնվում, մասնակցել են երթին:

Կատալոնիան շուրջ 8 միլիոն բնակչությամբ գտնվում է Իսպանիայի հյուսիս-արևելքում և ձգտում է կենտրոնական իշխանությունից անջատման:

Իսպանիայից անջատվելու համար 2017 թվականի հոկտեմբերին  Կատալոնիայում անցկացված հանրաքվեն կենտրոնական իշխանության հետ լարվածության հանգեցրեց:

Իսպանիայի դատական իշխանություններն ու կառավարությունը հայտարարել են, ոչ մի պայմանով չեն համաձայնելու Կատալոնիայի տարածքի անջատմանը:

Լարվածությունների սրման արդյունքում, անջատման կողմնակից մի խումբ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Կատալոնիայի տարածքի պաշտոնաթող ղեկավար Կառլս Պոչդեմունտը, Իսպանիայից փախան: