Բերքզիթի հարցով Բրիտանիայի նախարարը զգուշացրել է ԵՄ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i98100-Բերքզիթի_հարցով_Բրիտանիայի_նախարարը_զգուշացրել_է_ԵՄ_ին
Բերքզիթի հարցով Բրիտանիայի նախարարն ասել է. «Եթե Բրիտանյան համաձայնության չհասնի ԵՄ հետ, Լոնդոնը չի վճարի Բրեքզիթի ամբողջ հաշիվը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2018 14:10 Asia/Tehran
  • Բերքզիթի հարցով Բրիտանիայի նախարարը զգուշացրել է ԵՄ-ին

Բերքզիթի հարցով Բրիտանիայի նախարարն ասել է. «Եթե Բրիտանյան համաձայնության չհասնի ԵՄ հետ, Լոնդոնը չի վճարի Բրեքզիթի ամբողջ հաշիվը»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Բերքզիթի հարցով Բրիտանիայի նախարար Դոմենիկ Ռաբն ընդգծել է, որ  Լոնդոնի և Բրյուսելի միջև համաձայնության ձախողման հետեւանքներից մեկը կլինի այն, որ Լոնդոնը նախնական համաձայնագրի շրջանակներում չի վճարի Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու գումարը:

Ռոբն ակնարկել է նախորդ տարվա դեկտեմբերին Եվրամիության և Բրիտանիայի միջև ստորագրված նախնական պայմանավորվածությանը, որով Եվրամիությունից դուրս գալու համար Լոնդոնը պետք է վճարի ԵՄ-ին:

Ըստ համաձայնագրի, Բրիտանիայի կառավարությունը մոտ 39 մլրդ ֆունտ ստերլինգ կամ 44 մլրդ եվրո պետք է վճարի ԵՄ-ին: