Մոգերինին հակազդել է Միջազգային քրեական դատարանի նկատմամբ ամերիկյան սպառնալիքներին
Հակադարձելով Միջազգային քրեական ատյանի դեմ ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդականի վերջերս հնչեցրած սպառնալիքներին, Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծել է, որ Եվրամիությունը լիովին աջակցում է այդ ատյանին:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը, Եվրախորհրդարանում, Ֆեդերիկա Մոգերինին ասել է.«Միջազգային քրեական ատյանը հանուն խաղաղության հաշտության ու պատասխանատվության գլխավոր հիմքն է հանդիսանում»:
Երկուշաբթի օրը, ԱՄՆ-ի կառավարության ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բուլթոնը սպառնացել էր, որ Միջազգային քրեական ատյանի կողմից ԱՄՆ-ի ու իր դաշնակից պետությունների քաղաքացիներին հետապնդման ենթարկվելու դեպքում, Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառելու այդ կառույցի դեմ:
Այդ սպառնալիքը միտված է կանխել Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական ոճրագործությունների մասին Միջազգային քրեական ատյանի հետաքննությունները :
Հակադարձելով ԱՄՆ-ի այդ սպառնալիքին, Միջազգային քրեական ատյանը հայտարարել է, որ անկախ ու անկողմնակալ այդ կառույցը վայելում է 123 պետությունների աջակցությունը: