Չինաստանն ԱՀԿ-ից պահանջել է բոյկոտել ամերիկյան արտադրանքները
https://parstoday.ir/hy/news/world-i98102-Չինաստանն_ԱՀԿ_ից_պահանջել_է_բոյկոտել_ամերիկյան_արտադրանքները
Չինաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպությունից պահանջել է ԱՄՆ-ի կամայականություններին դիմակայելու համար, բոյկոտել ամերիկյան արտադրանքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2018 14:25 Asia/Tehran
  • Չինաստանն ԱՀԿ-ից պահանջել է բոյկոտել ամերիկյան արտադրանքները

Չինաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպությունից պահանջել է ԱՄՆ-ի կամայականություններին դիմակայելու համար, բոյկոտել ամերիկյան արտադրանքները:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Չինաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպությունից պահանջել է տարեկան յոթ միլիարդ դոլարի չափով բոյկոտել ամերիկյան արտադրանքները:

Մի շարք փաստաղթեր հրապարակելով և դրանք Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամների միջև բաժանելով, Չինաստանի կառավարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի կատարել իր հանձնառություններն այդ կազմակերպության նկատմամբ և խախտել է կազմակերպության կանոնները, հետևաբար պետք է պատժամիջոցներ կիրառել այդ երկրի դեմ:

Հաղորդման համաձայն, ԱՄՆ-ը խախտելով Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնագրությունը և անտեսելով իր հանձնառություններն ու համաձայնությունները, մի քանի միլիարդ դոլարի վնաս է պատճառել այդ կազմակերպությանը: