Ամերիկացի փորձագետները մտահոգ են Իրանի դեմ պատժամիջոցների հետևանքներից
https://parstoday.ir/hy/news/world-i98143-Ամերիկացի_փորձագետները_մտահոգ_են_Իրանի_դեմ_պատժամիջոցների_հետևանքներից
«Վաշինգտոն Փաստ» օրաթերթը գրել է. «Ամերիկացի որոշ պաշտոնատարներ հավատացած են, որ Համաշխարհային ֆինանսական համակարգի՝ SWIFT-ի հետ Իրանի բանկերի կապի խզումը ավելի մեծ վնաս է հասցնելու ԱՄՆ-ի ու Եվրոպայի հարաբերություններին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2018 14:16 Asia/Tehran
  • Ամերիկացի փորձագետները մտահոգ են Իրանի դեմ պատժամիջոցների հետևանքներից

«Վաշինգտոն Փաստ» օրաթերթը գրել է. «Ամերիկացի որոշ պաշտոնատարներ հավատացած են, որ Համաշխարհային ֆինանսական համակարգի՝ SWIFT-ի հետ Իրանի բանկերի կապի խզումը ավելի մեծ վնաս է հասցնելու ԱՄՆ-ի ու Եվրոպայի հարաբերություններին»:

Ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» օրաթերթը հղում կատարելով ամերիկացի մի խումբ պաշտոնատարների հաղորդել է, որ այդ երկրի գանձապահության նախարար Ստիվեն Մենուչինը որոշ քայլերով, այդ թվում Սպիտակ տան պահանջած փաստաթղթերի հանձնումը ձգձգելով, դանդաղեցրել է Իրանի դեմ որոշումների ընդունման գործընթացը և դիմադրում է «առավելագույն ճնշման» ռազմավարության հանդեպ»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքները, հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հրաժարման և միջուկային պատժամիջոցների վերականգնման մասին:

Թրամփի այս միակողմանի որոշումն արժանացավ ներքին ու արտաքին ծավալուն բողոքների, այնպես որ ՀԳՀԾ-ի մյուս կողմերը համարվող Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան և ԵՄ-ն ընդգծեցին, որ հակառակ ԱՄՆ-ի ցանկության շարունակում են աջակցություն ցուցաբերել միջազգային այս համաձայնությանը:

Քաղաքագետների համոզմամբ, ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ-ի կողմնորոշման հետ համաշխարհային հակառակության տարածվելն այս կողմնորոշման ձախողման և Իրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների անարդյունավետության կապակցությամբ մտահոգություն են պատճառել այդ երկրի որոշ պաշտոնատարների: