Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահն ազդարարեց Եվրոպայի համաշխարհային դիրքի անկման գործընթացի կապակցությամբ
Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահն ազդարարեց ԱՄՆ նախագահի վարած քաղաքականության, Եվրոպայում ազգայնականության աճի և ԵՄ-ի համաշխարհային դիրքի անկման հետևանքների կապակցությամբ:
Համաձայն «Ֆոկուս» պարբերաթերթի կայքի հաղորդման, Վոլֆգանգ Իշինգերն այս պարբերականում հրապարակված հոդվածում քննադատելով Եվրոպայից ներկրվող արտադրանքների համար ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանումն, ասել է. «Այս քայլն ազդելու է Ատլանտյան օվկիանոսի երկու ափերի միջև գործակցության և արևմուտքի ապագայի վրա»:
Իշինգերը նշել է, որ եվրոպական որոշ երկրներում եվրոպական հիմնարար արժեքներն ու այս միության սկզբունքները հարցականի տակ են գնացել: Նա կասկած է հայտնել համաշխարհային քաղաքականության վրա ազդեցություն գործելու Եվրոպայի կարողության վրա:
Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահը, մտահոգություն հայտնելով Եվրոպայի տարածքում ծայրահեղական ազգայնականության կուսակցությունների աճի կապակցությամբ ասել է, որ դա փախուստ է 21-րդ դարից դեպի 20-րդ դար: Նա զգուշացրել է, այս զարգացումները նկատի առնելով, Եվրոպայում կարող են սկիզբ առնել անկարգություններ:
Ավելի վաղ, Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունքերն զգուշացրել էր Եվրոպայում աճող ծայրահեղականության կապակցությամբ: