Չինաստանի վարչապետի արձագանքը ԱՄՆ-ի միակողմանիությանը
Չինաստանի վարչապետը նշել է, որ պետք է պահպանվի բազմակողմության գործընթացը, և միակողմանի առևտրային միջոցառումները չեն լուծի որևէ խնդիր:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Չինաստանի վարչապետ Լի Քեքիանը չորեքշաբթի Tianjin-ում կայացած համաշխարհային տնտեսական գագաթաժողովում հայտարարել է, որ գլոբալացման գործընթացը անվերադարձ է: Չնայած այս գործընթացում առկա են թերություններ, ազատ առևտրի հիմնական սկզբունքը պետք է պահպանվի:
Լի Քեքիանն ընդգծել է, որ Չինաստանի գործընթացը ավելի արագ կընթանա տնտեսական բացման ոլորտում:
Չինաստանը հայտարարել է, որ եթե Վաշինգտոնն իրականցնի չինական ապրանքների համար մաքսային սակագների բարձրացման սպառնալիքները, ապա, Պեկինը ևս 60 միլիարդ դոլար արժողությամբ կավելացնի ԱՄՆ-ից ներկրող ապրանքների մաքսատուրը:
Առևտրական սահմանափակող քայլերի մասին ԱՄՆ-իև Չինաստանի խիստ սպառնալիքները հանգեցրել են երկու երկրի միջև առևտրական պատերազմի: