Թրամփը եվրոպացիներին հորդորել է Աֆրիկայի անապատում պատ կառուցել
Իսպանական ԶԼՄ-ների համաձայն, ԱՄՆ նախագահը եվրոպացիներին հորդորել է Աֆրիկայից միգրացիան դիմակայելու համար արգելապատնեշ կառուցել:
Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, իսպանական ԶԼՄ-ներում տարածված տեսագրության համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս Իսպանիայի ԱԳ նախարար Ժոզեֆ Բորելին Աֆրիկայի սահարայում գտնվող երկրներից դեպի Եվրոպա միգրացիան սանձելու համար հորդորել է այդ երկու տարածքների միջև պատ կառուցել:
Այս տեսագրության հրապարակումից հետո Իսպանիայի ԱԳ նախարարը Մադրիդում կայացած մի միջոցառման ժամանակ խոսքն ուղղելով Թրամփին ասել է. «Արդյո՞ք որևէ պատկերացում ունեք այն մասին, թե Աֆրիկայի սահարան որքան մեծ է»:
Աֆրիկայի սահարան շուրջ 4800 քկմ տարածությամբ անապատային ընդարձակ է տարածք է, որի մեջ է մտնում Աֆրիկայի գրեթե ամբողջ հյուսիսը:
Մեքսիկայից ԱՄՆ միգրացիան կանխելու նպատակով Թրամփը պնդում է երկու երկրի սահմանին պատնեշի կառուցման անհրաժեշտությունը: