Եվրոպայի ղեկավարները պահանջել են կրկին «Բրէքզիթ»-ի հանրաքվե անցկացնել Բրիտանիայում
ԵՄ անդամ երկրների ղեկավարները պահանջել են այդ միությունից Բրիտանիայի հեռացման հարցով (Բրէքզիթ) կրկին հանրաքվե անցկացնել:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այս մասին հայտարարել է Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսքաթը:
Մուսքաթը հինգշաբթի օրը Ավստրիայի Սալզբուրգում գումարված ԵՄ գագաթնաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է. «ԵՄ անդամ երկրները պաշտպանում են Բրիտանիայում «Բրէքզիթ»-ի կապակցությամբ կրկին հանրաքվե անցկացնելու միտըք, որպեսզի այդ երկրի ժողովուրդը հնարավորություն ունենա կրկին որոշում կայացնել ԵՄ-ից դուրս գալու մասին»:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը նույնպես հայտարարել է, որ Սալզբուրգում գումարված գագաթնաժողովում ԵՄ ղեկավարները «Բրէքզիթ»-ի հարցով առաջիկա նոյեմբերին նիստ գումարելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել»:
Ավելի վաղ, լուրեր էին շրջանառվել այն մասին, որ այդ նիստը կայանալու է հոկտեմբեր ամսին:
Բրիտանիան մինչև 2019 թվականի մարտ ամիսը ԵՄ-ից հեռանալու շուրջ հստակ պայմանավորվածության պիտի հանգի, սակայն մինչ այսօր չի կարողացել կողմերի պահանջները բավարարող նախագիծ ներկայացնել: