«էս 300»-ը մոտ ժամանակներս կհանձնվի Սիրիային
https://parstoday.ir/hy/news/world-i98559-էս_300_ը_մոտ_ժամանակներս_կհանձնվի_Սիրիային
Ռուսաստանի կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ մոտ ժամանակներս Սիրիայի հակաօդային պաշտպանությունն օժտելու է «Էս 300» հրթիռային համակարգով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2018 12:56 Asia/Tehran
  • «էս 300»-ը մոտ ժամանակներս կհանձնվի Սիրիային

Ռուսաստանի կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ մոտ ժամանակներս Սիրիայի հակաօդային պաշտպանությունն օժտելու է «Էս 300» հրթիռային համակարգով:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկուշաբթի օրն ասել էաց. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով, առաջին փուլում «Էս 300» համակարգը երկու շաբաթների ընթացքում կփոխադրվի Սիրիա և երկրորդ փուլում Սիրիայի հակաօդային պաշտպանության հրամանատարությունն ու վերահսկողության կենտրոնը կօժտվեն ռուսական ավտոմատ վերահսկման համակարգով»:

«Երրորդ փուլում Միջերկրական ծովի տարածքում Սիրիային հանգող սահմաններում շահագործման են հանձնվելու դիմակայման էլեկտրոնային համակարգեր և այդպիսով Սիրիայի դեմ հարձակման դեպքում հակառակորդի ռազմական ինքնաթիռների կառավարման ու կապի համակարգային բոլոր համակարգերը  կուրացվելու են»,-հավելել է Շոյգուն:

«Էս 300» համակարգը կարող է մինչև 250կմ հեռավորության վրա հետախուզել ցանկացած օդային սպառնալիք և միաժամանակ ոչնչացնել մի քանի օդային թիրախների:

Շոյգուն ընդգծել է, որ հակահրթիռային այս համակարգը անվտանգության բարձր մակարդակով ու արագությամբ ուշագրավ չափերով մեծացնելու է Սիրիայի հակաօդային պաշտպանության ռազմական հզորությունը: