Լատվիան սկսել է պատ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին
https://parstoday.ir/hy/news/world-i9859-Լատվիան_սկսել_է_պատ_կառուցել_Ռուսաստանի_հետ_սահմանին
Լատվիան սկսել է պատ կառուցել Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին, արդեն կառուցվել է ցանկապատի առաջին երեք կիլոմետրը, որը կդառնա անօրինական ներգաղթյալներին երկիր մուտք գործելուց հետ կանգնեցնելու միջոցներից մեկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2016 04:13 Asia/Tehran
  • Լատվիան սկսել է պատ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին

Լատվիան սկսել է պատ կառուցել Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին, արդեն կառուցվել է ցանկապատի առաջին երեք կիլոմետրը, որը կդառնա անօրինական ներգաղթյալներին երկիր մուտք գործելուց հետ կանգնեցնելու միջոցներից մեկը:

Այդ մասին հայտարարել է Լատվիայի Պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Եվգենիա Պոզնյակը, հաղորդում է Delfi-ն:

Ինչպես նշվում է, ռուս-լատվիական սահմանին ցանկապատի նվազագույն բարձրությունը կկազմի 2,70 մետր:

Հաղորդվում է, որ այս տարի կնքվել է 1,8 միլիոն եվրոյի պայմանագիր, և նախատեսվում է կառուցել 24 կիլոմետր ցանկապատ: Ընդհանուր առմամբ ցանկապատի երկարությունը կկազմի 92 կիլոմետր, որի համար կծախսվի 17 միլիոն եվրո: