Գերմանիան քննադատել է Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու ԱՄՆ-ի քաղաքականությունը
(last modified Tue, 25 Sep 2018 13:29:33 GMT )
Սեպտեմբեր 25, 2018 16:59 Asia/Tehran
  • Գերմանիան քննադատել է Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու ԱՄՆ-ի քաղաքականությունը

Գերմանիայի ԱԳ նախարարը քննադատել է Իրանի նկատմամբ հնարավոր առավելագույն ճնշումը գործադրելու ԱՄՆ-ի քաղաքականությունը:

«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն Գերմանիայի ԱԳ նախարար Հայքո Մաասը, երեքշաբթի օրը Նյու Յորքում Իրանի և 4+1 խմբի անդամ երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Չինաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինիի  համատեղ նիստի ավարտին հայտարարել է. «Իրանի դեմ առավելագույն ճնշման գործադրման քաղաքականությունը չի կարող օգտակար լինել և մեծացնում է տարածաշրջանային լարվածությունների  սրման վտանգը»:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումից հետո Ֆեդերիկա Մուգերինիի ներկայությամբ Իրանի և 4+1 խմբի անդամ երկրների ԱԳ նախարարների երկրորդ նիստը կայացավ երեքշաբթի օրը՝ Նյու Յորքում, ՄԱԿ-ի ԳԱ--ի նստաշրջանին առընթեր: