S-300 համակարգի առաքումը Սիրիա, տարածաշրջանի կայունության պատճառ կդառնա
Ռուսաստանի ԱԳՆ սպառազինության վերահսկման և չտարածման բաժնի ղեկավարը հայտարարել է.«S-300 համակարգի առաքումը Սիրիա, տարածաշրջանի առավել կայունության պատճառ կդառնա»:
Սպուտնիկի հաղորդմամբ, երեքշաբթի օրը, պաշտպանելով ՌԴ-ի կողմից S-300 համակարգի Սիրիա առաքմման քայլը, Ռուսաստանի ԱԳՆ սպառազինության վերահսկման և չտարածման բաժնի ղեկավար Վլադիմիր Երմակովն ասել է.«Սիրիային S-300 համակարգվ զինելու Մոսկվայի քայլը կհանգեցնի տարածաշրջանի առավել կայունացմանը»:
Երմակովը հավելել է.«ՌԴ-ն պահպանում է Սիրիայի կռավարության հրավերով այդ երկրում իրենց միջազգային պարտավորությունները կատարող ռուս զինված ուժերին»:
ԱՄՆ-ին մեղադրելով խարդախության մեջ, Ռուսաստանի ԱԳՆ սպառազինության վերահսկման և չտարածման բաժնի ղեկավարն ասել է.«Այս համակարգերը լիովին պաշտպանական բնույթ ունեն և ԱՄՆ-ն այդ համակարգը սպառնալի որակելով, խարդախություն է անում»
Երկուշաբթի օրը, ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն նույնպես անդրադառնալով նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանին, ասել է.«Առաջին փուլում առաջիկա երկու շաբաթվա ընթացքում S-300 համակարգը կփոխանցվի Սիրիա»: