S-300 համակարգի առաքումը Սիրիա, տարածաշրջանի կայունության պատճառ կդառնա
https://parstoday.ir/hy/news/world-i98603-s_300_համակարգի_առաքումը_Սիրիա_տարածաշրջանի_կայունության_պատճառ_կդառնա
Ռուսաստանի ԱԳՆ սպառազինության վերահսկման և չտարածման բաժնի ղեկավարը հայտարարել է.«S-300 համակարգի առաքումը Սիրիա, տարածաշրջանի առավել կայունության պատճառ կդառնա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2018 13:54 Asia/Tehran
  • S-300 համակարգի առաքումը Սիրիա, տարածաշրջանի կայունության պատճառ կդառնա

Ռուսաստանի ԱԳՆ սպառազինության վերահսկման և չտարածման բաժնի ղեկավարը հայտարարել է.«S-300 համակարգի առաքումը Սիրիա, տարածաշրջանի առավել կայունության պատճառ կդառնա»:

Սպուտնիկի հաղորդմամբ, երեքշաբթի օրը, պաշտպանելով ՌԴ-ի կողմից S-300 համակարգի Սիրիա առաքմման քայլը, Ռուսաստանի ԱԳՆ սպառազինության վերահսկման և չտարածման բաժնի ղեկավար Վլադիմիր Երմակովն ասել է.«Սիրիային S-300 համակարգվ զինելու Մոսկվայի քայլը կհանգեցնի տարածաշրջանի առավել կայունացմանը»:

Երմակովը հավելել է.«ՌԴ-ն պահպանում է Սիրիայի կռավարության հրավերով այդ երկրում իրենց միջազգային պարտավորությունները կատարող ռուս զինված ուժերին»:

ԱՄՆ-ին մեղադրելով խարդախության մեջ, Ռուսաստանի ԱԳՆ սպառազինության վերահսկման և չտարածման բաժնի ղեկավարն ասել է.«Այս համակարգերը լիովին պաշտպանական բնույթ ունեն և ԱՄՆ-ն այդ համակարգը սպառնալի որակելով, խարդախություն է անում»

Երկուշաբթի օրը, ՌԴ  ՊՆ Սերգեյ Շոյգուն նույնպես անդրադառնալով նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանին, ասել է.«Առաջին փուլում առաջիկա երկու շաբաթվա ընթացքում S-300 համակարգը կփոխանցվի Սիրիա»: