Բելգիայի վարչապետը քննադատել է ՀԳՀԾ-ի հարցում ԱՄՆ-ի մոտեցումը
https://parstoday.ir/hy/news/world-i98676-Բելգիայի_վարչապետը_քննադատել_է_ՀԳՀԾ_ի_հարցում_ԱՄՆ_ի_մոտեցումը
Անդրադառնալով Վաշինգտոնի կողմից Իրանի հետ գործող ընկերությունների դեմ կիրառված պատժամիջոցներին Բելգիայի վարչապետն ասել է.«ԱՄՆ-ն չի կարող նշանակել Եվրոպայի տնտեսական գործընկերներին»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 27, 2018 12:23 Asia/Tehran
  • Բելգիայի վարչապետը քննադատել է ՀԳՀԾ-ի հարցում ԱՄՆ-ի մոտեցումը

Անդրադառնալով Վաշինգտոնի կողմից Իրանի հետ գործող ընկերությունների դեմ կիրառված պատժամիջոցներին Բելգիայի վարչապետն ասել է.«ԱՄՆ-ն չի կարող նշանակել Եվրոպայի տնտեսական գործընկերներին»:

RTBF լրատվական ալիքին տված հարցազրույցում, Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելն ասել է.«Բրյուսելը չի կարող ԱՄՆ-ին թույլ տալ ԱՄՆ-ն ճշտի թե եվրոպական ընկերությունները ինչ շրջաններում են կարող ներդրումներ կատարել կամ զարգացնել առևտրական փոխանակումները»:

Բելգիայի վարչապետը հավելել է.«Իրանի հետ միջուկային համաձայնությունը բացում է քաղաքական բանակցությունների ուղիները և այս երկրի տնտեսության զարգացման պատճառ է դառնում»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնալի ոճով ասել էր.«Ընկերություները պետք է ընտրեն կամ Միացյալ Նահանգների հետ առեւտուր անում կամ Իրանի հետ»:

Թրամփի այս քայլը արժանացավ ներքին ու միջազգային դատապարտությունների: