Ամերիկացի պաշտոնյային զայրացրել են ՀԳՀԾ-ն պահպանելուն ուղղված Եվրոպայի ջանքերը
ԱՄՆ-ի կառավարությունում «Իրանի գործողության խմբի» (Iran Action Group) ղեկավար Բրայան Հուկին զայրացրել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի՝ միջուկային համաձայնության նկատմամբ Եվրոպայի դիրքորոշումը: Նա ասել է.«Եվրամիությունը չի կարող թուլացնել Վաշինգտոնի հակաիրանական պատժամիջոցները»:
Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, Բրայան Հուկը չորեքշաբթի օրն անդրադարձել է Նյու Յորքում կայացած Իրանի և 4+1 խմբի ԱԳ նախարարների նիստին և իրանական նավթի արտահանումների պահպանման գծով վերջիններիս ստանձնած հանձնառությանը: «Վաշինգտոնն անհանգստացած է ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու նպատակով ֆինանսական վճարումների հատուկ համակարգ ստեղծելու վերաբերյալ Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունից». ասել է նա:
Հուկը կրկին անգամ սպառնացել է, որ ԱՄՆ-ն ամենայն խստությամբ կգործադրի Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները և ընկերությունները պետք է ընտրություն կատարեն Իրանի հետ առևտուր անելու և ԱՄՆ-ի միջև:
Հուկի այդ հայտարաությունը արվել է նրա հակաիրանական զեկույցի հրապարակումից մեկ օր անց:
68 էջանոց իր զեկույցում Հուկը Իրանին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու, հրթիռային ծրագիրն ընդլայնելու և անօրինական ֆինանսական գործունեություն ծավալելու մեջ: