Ամերիկացի պաշտոնյային զայրացրել են ՀԳՀԾ-ն պահպանելուն ուղղված Եվրոպայի ջանքերը
https://parstoday.ir/hy/news/world-i98691-Ամերիկացի_պաշտոնյային_զայրացրել_են_ՀԳՀԾ_ն_պահպանելուն_ուղղված_Եվրոպայի_ջանքերը
ԱՄՆ-ի կառավարությունում «Իրանի գործողության խմբի» (Iran Action Group) ղեկավար Բրայան Հուկին զայրացրել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի՝ միջուկային համաձայնության նկատմամբ Եվրոպայի դիրքորոշումը: Նա ասել է.«Եվրամիությունը չի կարող թուլացնել Վաշինգտոնի հակաիրանական պատժամիջոցները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2018 14:28 Asia/Tehran
  • Ամերիկացի պաշտոնյային  զայրացրել են ՀԳՀԾ-ն պահպանելուն ուղղված  Եվրոպայի ջանքերը

ԱՄՆ-ի կառավարությունում «Իրանի գործողության խմբի» (Iran Action Group) ղեկավար Բրայան Հուկին զայրացրել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի՝ միջուկային համաձայնության նկատմամբ Եվրոպայի դիրքորոշումը: Նա ասել է.«Եվրամիությունը չի կարող թուլացնել Վաշինգտոնի հակաիրանական պատժամիջոցները»:

Ինչպես հաղորդում  է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, Բրայան Հուկը չորեքշաբթի օրն անդրադարձել է Նյու Յորքում կայացած Իրանի և 4+1 խմբի ԱԳ նախարարների նիստին և իրանական նավթի արտահանումների պահպանման գծով վերջիններիս ստանձնած հանձնառությանը: «Վաշինգտոնն անհանգստացած է  ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու նպատակով ֆինանսական վճարումների հատուկ համակարգ ստեղծելու վերաբերյալ Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի  հայտարարությունից». ասել է նա:

Հուկը կրկին անգամ սպառնացել է, որ ԱՄՆ-ն ամենայն խստությամբ կգործադրի Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները և ընկերությունները պետք է ընտրություն կատարեն Իրանի հետ առևտուր անելու և ԱՄՆ-ի միջև:

Հուկի այդ հայտարաությունը արվել է նրա հակաիրանական զեկույցի հրապարակումից մեկ օր անց:

68 էջանոց իր զեկույցում Հուկը Իրանին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու, հրթիռային ծրագիրն ընդլայնելու և անօրինական ֆինանսական գործունեություն ծավալելու մեջ: