Նիքի Հեյլին բացահայտորեն պաշտպանել է Վենեսուելայում իշխանափոխության ձգտող ընդդիմությանը
https://parstoday.ir/hy/news/world-i98726-Նիքի_Հեյլին_բացահայտորեն_պաշտպանել_է_Վենեսուելայում_իշխանափոխության_ձգտող_ընդդիմությանը
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը անսովոր քայլի դիմելով, մասնակցել է Նյու Յորքում Վենեսուելայի նախագահի դեմ կազմակերպված բողոքի ակցիային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2018 14:41 Asia/Tehran
  • Նիքի Հեյլին բացահայտորեն պաշտպանել է Վենեսուելայում իշխանափոխության ձգտող ընդդիմությանը

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը անսովոր քայլի դիմելով, մասնակցել է Նյու Յորքում Վենեսուելայի նախագահի դեմ կազմակերպված բողոքի ակցիային:

Նիքի Հեյլին ելույթ է ունեցել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադոըրոյի դեմ  ՄԱԿ-ի շենքի դիմաց  կազմակերպված այս հանրահավաքում, որտեղ հստակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն ջանք է գործադրում, որպեսզի Մադոըրոն հրաժարվի իշխանությունից:

Բողոքի ակցիան կազմակերպվել է հինգշաբթի օրը՝ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում Մադոըրոյի ելույթից առաջ:

Նիքի Հեյլին այն պայմաններում է նման ոչ-դիվանագիտական քայլ ձեռնարկել, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի հետ կապված սեղանի վրա են բոլոր, այդ թվում նաև ռազմական այլընտրանքը:

Ամերիկյան որոշ ԶԼՄ-ներ ավելի վաղ տեղեկացրել էին Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի ռազմական հարձակման համար Վաշինգտոնի նախագծի և Մադոըրոյի ընդդիմադիր զինվորականների մասնակցությամբ այդ երկրում զինվորական հեղաշրջում իրականացնելու ԱՄՆ-ի ջանքերի մասին:  

ԱՄՆ վարչակազմը մի քանի օր առաջ տեղեկացրեց Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների մասին, որի մեջ ներառվել են նաև Մադոըրոն ու նրա կինը:

Վենեսուելայի նախագահը Վաշինգտոնի միջամտողական քայլերն ու պատժամիջոցները համարում է այդ երկրում առաջացած դժվարությունների գլխավոր պատճառը: