Այսօր Թարգմանչի միջազգային օրն է
https://parstoday.ir/hy/news/world-i98793-Այսօր_Թարգմանչի_միջազգային_օրն_է
Ամեն տարի սեպտեմբերի 30-ին շատ երկրներում նշում են բանավոր եւ գրավոր թարգմանիչների մասնագիտական տոնը՝ Թարգմանչի միջազգային օրը:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Սեպտեմբեր 30, 2018 06:11 Asia/Tehran
  • Այսօր Թարգմանչի միջազգային օրն է

Ամեն տարի սեպտեմբերի 30-ին շատ երկրներում նշում են բանավոր եւ գրավոր թարգմանիչների մասնագիտական տոնը՝ Թարգմանչի միջազգային օրը:

«Առաջընթացի փոստային ձիեր»՝ ահա այսպես պատկերավոր Ալեքսանդր Պուշկինն անվանել է թարգմանիչներին, որոնց մասնագիտության կարեւորությունը Բաբելոնի աշտարակի փլուզումից հետո ամբողջ մարդկության կյանքում ահռելի է եղել:

Առանց թարգմանիչների, գրականության եւ կինոյի շատ գործերը, գիտության եւ տեխնոլոգիաների ձեռքբերումները անհասանելի կլինեին, տարբեր երկրներից մարդիկ չէին կարողանա շփվել միմյանց հետ:

News.am