Համացանցի ստեղծողը որոշել է փոխարինել այն
https://parstoday.ir/hy/news/world-i98932-Համացանցի_ստեղծողը_որոշել_է_փոխարինել_այն
Ժամանակակից համացանցի ստեղծող Թիմոտի Բերներս Լին որոշել է նոր ցանց ստեղծել, որը պետք է փոխարինի նրա «զավակին», հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Business Insider- ին:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Հոկտեմբեր 03, 2018 11:23 Asia/Tehran
  • Համացանցի ստեղծողը որոշել է փոխարինել այն

Ժամանակակից համացանցի ստեղծող Թիմոտի Բերներս Լին որոշել է նոր ցանց ստեղծել, որը պետք է փոխարինի նրա «զավակին», հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Business Insider- ին:

Իր բլոգում գյուտարարը ներկայացրել է Inrupt-ի նոր կառուցվածքը, որը կապահովի Բերներս Լիի բաց ելքային ծածկագրով Solid նախագիծը: Համացանցից այս կառույցների տարբերությունը կայանում է նրանում, որ օգտատերերը իրենք կարող են ընտրել, որտեղ պահպանել տվյալները՝ առանց դրանք խոշոր ՏՏ ընկերություններին տրամադրելու:

Համացանցի ստեղծողն ասում է, որ ցանցը ներկայիս վիճակում է  «հասել է ծայրահեղ բեկումնային պահի»:

«Ցանցը դարձել է անարդարության եւ բաժանման շարժիչ: Այն վերահսկվում է հզոր ուժերի կողմից, որոնք օգտագործում են այն իրենց նպատակների համար», - շեշտել է Բերներս Լին:

News.am