ԵՄ հետազոտությունը ռոհինգյա մուսուլմանների դեմ հանցագործությունների վերաբերյալ
Եվրամիությունը հայտարարել է, որ փաստահավաք խումբ է ուղարկելու Մյանմա՝ զանգվածային սպանությունների վերաբերյալ ստուգումներ անցկացնելու նպատակով:
Եվրամիությունը հայտարարել է, որ փաստահավաք խմբի զեկույցի հիման վրա վերջնական որոշում կկայացնի Մյանմայի առևտրի արգելքի մասին:
Եվրամիությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է, որ միությունը քննարկում է առևտրային սահմանափակումների կիրառումն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Կամբոջան և Մյանմարը, որոնք խախտել են մարդու իրավունքները և իրենց ժողովրդի դեմ ոճրագործություններ են իրականացնել:
Եվրամիության առևտրի գծով գլխավոր տնօրեն Սեսիլիա Մալմստրոմը հայտարարել է, որ Մյանմայի կառավարությունը ոչ միայն չի խոչընդոտել մուսուլմանների սպանությունը, այլև միշտ աջակցել է այդ հալածանքներն իրականացնող զինվորականներին:
2018 թվականի սեպտեմբերի 19-ը ՄԱԿ-ի զեկուցողները հրապարակել են 444 էջանոց նոր փաստաթուղթ, որը վկայում է ռոհինգյա մուսուլմանների կոտորածի և խոշտանգումների մասին, որոնք կատարվել են Մյանմայի զինվորականների կողմից: Փաստաթղթում կոչ է արվել Մյանմայում սպանությունների եւ ցեղասպանությունների մեղավորներին դատական պատասխանատվության ենթարկել:
Մալմստոմը, հղում անելով ՄԱԿ-ի զեկույցին, ասել է, որ Մյանմայի կառավարությունը խախտել է մարդու իրավունքները և ռասայական ոչնչացման քաղաքականություն է որդեգրել մուսուլմանների նկատմամբ:
Ռոհինգյա մուսլմանների դեմ հանցագործությունները սկսվել են 2017 թվականի օգոստոսի 25-ին, որի արդյունքում մինչ օրս զոհվել և վիրավորվել են հազարավոր մուսուլմաններ և հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են: