ԵՄ հետազոտությունը ռոհինգյա մուսուլմանների դեմ հանցագործությունների վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i99045-ԵՄ_հետազոտությունը_ռոհինգյա_մուսուլմանների_դեմ_հանցագործությունների_վերաբերյալ
Եվրամիությունը հայտարարել է, որ փաստահավաք խումբ է ուղարկելու Մյանմա՝ զանգվածային սպանությունների վերաբերյալ ստուգումներ անցկացնելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2018 07:28 Asia/Tehran
  • ԵՄ հետազոտությունը ռոհինգյա մուսուլմանների դեմ հանցագործությունների վերաբերյալ

Եվրամիությունը հայտարարել է, որ փաստահավաք խումբ է ուղարկելու Մյանմա՝ զանգվածային սպանությունների վերաբերյալ ստուգումներ անցկացնելու նպատակով:

Եվրամիությունը հայտարարել է, որ փաստահավաք խմբի զեկույցի հիման վրա վերջնական որոշում կկայացնի Մյանմայի առևտրի արգելքի մասին:

Եվրամիությունը  հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է, որ միությունը քննարկում է առևտրային սահմանափակումների կիրառումն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Կամբոջան և Մյանմարը, որոնք խախտել են մարդու իրավունքները և  իրենց ժողովրդի դեմ ոճրագործություններ են իրականացնել:

Եվրամիության առևտրի գծով գլխավոր տնօրեն Սեսիլիա Մալմստրոմը հայտարարել է, որ Մյանմայի կառավարությունը ոչ միայն չի  խոչընդոտել մուսուլմանների սպանությունը, այլև միշտ աջակցել է այդ հալածանքներն իրականացնող զինվորականներին:

2018 թվականի սեպտեմբերի 19-ը ՄԱԿ-ի զեկուցողները հրապարակել են 444 էջանոց նոր փաստաթուղթ, որը վկայում է ռոհինգյա մուսուլմանների կոտորածի և խոշտանգումների մասին, որոնք կատարվել են Մյանմայի զինվորականների կողմից: Փաստաթղթում կոչ է արվել Մյանմայում սպանությունների եւ ցեղասպանությունների մեղավորներին դատական պատասխանատվության ենթարկել: 

Մալմստոմը, հղում անելով ՄԱԿ-ի զեկույցին, ասել է, որ Մյանմայի կառավարությունը խախտել է մարդու իրավունքները և ռասայական ոչնչացման քաղաքականություն  է որդեգրել մուսուլմանների նկատմամբ:

Ռոհինգյա մուսլմանների դեմ հանցագործությունները սկսվել են 2017 թվականի օգոստոսի 25-ին, որի արդյունքում մինչ օրս զոհվել և վիրավորվել են հազարավոր մուսուլմաններ և հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են: