Ռուսաստանն ընդգծում է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերումը
Ռուսաստանի փոխարտգործնախարարը շեշտեց, որ Միացյալ Նահանգները պետք է իր զորքերը դուրս բերի Սիրիայի Ալ-Թանֆի շրջանից:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերեշինը «Նովոստի» գործակալության հետ զրույցում անդրադառնալով, որ Մոսկվան մտահոգված է Ալ-Րաքբան ճամբարում հումանիտար իրավիճակի մասին հավելեց.«Ամերիկացիները պետք է գնան Ալ-Թանֆի շրջանից, քանի որ այս տարածքը դարձել է ահաբեկիչների եւ ԻԼԻՊ-ակաների հանգստանալու վայր, եւ դա շատ ամոթալի է»:
Վերաշինին ընդգծել է, որ ալ-Ռակբան ճամբարը պետք է վերացվի, որպեսզի սիրիացի փախստականները վերադառնան այն տարածքները, որտեղ նրանք կարող են մշտապես ապրել:
Ավելի վաղ ԱՄՆ-ի մշտական դեսպան Ռոբերտ Վուդը հայտարարել էր, որ հնարավոր է, որ ԱՄՆ-ի զորքերը դուրս գան հարավային Սիրիայից, սակայն ԱՄՆ-ը կշարունակի իր ներկայությունը Սիրիայում, քանի դեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անհրաժեշտ է համարում: