Նոր տառատեսակը կօգնի ավելի լավ հիշել տեքստը
Մեզանից յուրաքանչյուրը դպրոցական եւ ուսանողական տարիներին երազում էր, որպեսզի ցանկացած տեղեկատվություն հիշվի արդեն կարդալու ընթացքում։
Եւ եթե այս մտքերն առաջ ֆանտաստիկայի ժանրից էին, այսօր արդեն ստեղծվել է մի տառատեսակ, որը հեշտացնում է կարդացածը հիշելը՝ տեղեկացնում է Planet today-ը։
Sans Forgetica կոչվող տառատեսակի ստեղծման վրա աշխատել են ե՛ւ դիզայնի, ե՛ւ հոգեբանության ոլորտի մասնագետները։ Նրանց գլխավոր նպատակը եղել է այնպիսի տառատեսակի ստեղծումը, որ տարբեր զբաղմունքների ու մասնագիտությունների տեր մարդիկ կարողանան արագ հիշել անհրաժեշտ տեքստը։
Իհարկե, դա չի նշանակում, որ տեքստը կհիշվի նաեւ առանց հասկանալու կարդալու դեպքում։ Գիտելիքներ ձեռք բերելու համար, միեւնույն է, պետք է որոշակի ջանքեր գործադրել, քանի որ նոր տառատեսակն իր մեջ ներառում է «ցանկալի դժվարության» հոգեբանական սկզբունքը։ Այսինքն կարդացածն ընկալելու եւ ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ուղեղն ակտիվորեն աշխատեցնել։
news.am