«Ինտերպոլ»-ի տնօրենը հրաժարական է ներկայացրել
https://parstoday.ir/hy/news/world-i99127-Ինտերպոլ_ի_տնօրենը_հրաժարական_է_ներկայացրել
Միջազգային ոստիկանությունը՝ «Ինտերպոլ»-ը տեղեկացրել է կառույցի ղեկավար Մենգ Հոնգվեյի հրաժարականի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2018 03:50 Asia/Tehran
  • «Ինտերպոլ»-ի տնօրենը հրաժարական է ներկայացրել

Միջազգային ոստիկանությունը՝ «Ինտերպոլ»-ը տեղեկացրել է կառույցի ղեկավար Մենգ Հոնգվեյի հրաժարականի մասին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ֆրանսիայի Լիոնում տեղակայված «Ինտերպոլ»-ի գլխավոր քարտուղարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ կիրակի օրը ստացել է Մենգ Հոնգվեյի հրաժարականը:

Կազմակերպությունը նշել է, որ Մենգ Հոնգվեյի հրաժարականն ընդունվել է:

«Ինտերպոլ»-ը հայտարարել է, որ միջազգային այդ կառույցի ժամանակավոր տնօրեն է նշանակվել կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ Կիմ Ջունգ Յանգը:

Չինաստանի վերահսկողական ազգային հանձնաժողովը կիրակի գիշեր մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է. «Չինաստանի օրենքների հավանական խախտման շուրջ հետաքննության նպատակով բերման է ենթարկվել Միջազգային ոստիկանություն՝ «Ինտերպոլ»-ի չինացի տնօրեն Մենգ Հոնգվեյը»:

«Ինտերպոլ»-ի տնօրենն անհետացել էր շուրջ 10 օր առաջ՝ Ֆրանսիայից Չինաստան վերադառնալուց հետո :

64-ամյա Մենգ Հոնգվեյը «Ինտերպոլ»-ի տնօրեն էր ընտրվել 2016 թվականի նոյեմբերին: