Եվրամիությունը վերահստատել է իր հավատարմությունը ՀԳՀԾ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i99358-Եվրամիությունը_վերահստատել_է_իր_հավատարմությունը_ՀԳՀԾ_ին
Եվրամիության ֆինանսական կայունացման հանձնաժողովի նախագահը, քննադատելով Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու քայլը, ընդգծել է, որ ԵՄ-ն դեռևս հավատարիմ է ՀԳՀԾ-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2018 07:03 Asia/Tehran
  • Եվրամիությունը վերահստատել է իր հավատարմությունը ՀԳՀԾ-ին

Եվրամիության ֆինանսական կայունացման հանձնաժողովի նախագահը, քննադատելով Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու քայլը, ընդգծել է, որ ԵՄ-ն դեռևս հավատարիմ է ՀԳՀԾ-ին:

Bloomberg հեռուստատեսության ցանցի հաղորդման համաձայն, Եվրամիության ֆինանսական կայունության հանձնաժողովի նախագահ Վալդիս Դոմդրոֆեսկիսն ասել է.«Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) բազմիցս հաստատել է  Իրանի հավատարմությունը ՀԳՀԾ-ին և  ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ այդ համաձայնությանը»:

Դոմդրոֆեսկիսն հավելել է.-«Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ պատժամիջոցներ կիրառելու շուրջ անհամաձայնություն կա»:

Եվրոպացի պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ի Գանձապետարանի քարտուղարի հետ հանդիպման ժամանակ ինքը կրկին ընդգծել է.«Պետք է խուսափել այն աշխատանքից, որն ազդում է միջազգային ֆինանսական ենթակառուցվածքների վրա, քանի որ այն տրոհում է Swift- ի միջոցով ստեղծված համաշխարհային ֆինանսական ցանցը»:

Դոմդրոֆեսկիսն հավելել է.-«Եթե տարբեր երկրներ փորձեն կիրառել իրենց առանձին մեխանիզմները, միջազգային ֆինանսական համակարգը կկորցնի իր թափանցիկությունը»: