Ռուսաստանը տեղեկացրել է Սիրիայում նախապատրաստվող քիմիական հարձակման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i99386-Ռուսաստանը_տեղեկացրել_է_Սիրիայում_նախապատրաստվող_քիմիական_հարձակման_մասին
Հաագայում քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Շուլգինը հայտարարել է, որ Մոսկվան տեղեկություններ է ստացել Սիրիայի հյուսիս-արևմուտքում, Իդլիբ քաղաքում քիմիական զենք օգտագործելու ահաբեկիչների մտադրության մասին:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հոկտեմբեր 13, 2018 14:41 Asia/Tehran
  • Ռուսաստանը տեղեկացրել է Սիրիայում նախապատրաստվող քիմիական հարձակման մասին

Հաագայում քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Շուլգինը հայտարարել է, որ Մոսկվան տեղեկություններ է ստացել Սիրիայի հյուսիս-արևմուտքում, Իդլիբ քաղաքում քիմիական զենք օգտագործելու ահաբեկիչների մտադրության մասին:

ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն, ռուս պաշտոնյան նշել է, որ Մոսկվան տեղեկատվություն է ստացել, որոնց համաձայն ահաբեկիչները պատրաստվում են Սիրիայի Իդլիբ քաղաքում քիմիական զենք օգտագործել:

«Մենք հանդիպումներ ունեցանք Հաագայի քիմիական զենքի արգելման կազմակերպության անդամների հետ և նրանց տրամադրեցինք այդ տեղեկատվությունը», - ասել է նա:

Շուլգինը հավելել է, որ «սպիտակ սաղարտավորներ» խումբը փորձում է Սիրիայի բանակին մեղադրել քիմիական կեղծ հարձակման մեջ: