Եվրոպայի արտաքին հարաբերությունների խորհուրդ. Սաուդյան ռեժիմի վրա պետք է ճնշում գործադրել
https://parstoday.ir/hy/news/world-i99394-Եվրոպայի_արտաքին_հարաբերությունների_խորհուրդ._Սաուդյան_ռեժիմի_վրա_պետք_է_ճնշում_գործադրել
Եվրոպայի արտաքին հարաբերությունների խորհուրդը հայտարարել է, որ Արաբիայի ռեժիմի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշեղջիի սպանության գորղով պետք է անցկացվի անկախ հետաքննություն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2018 01:16 Asia/Tehran
  • Եվրոպայի արտաքին հարաբերությունների խորհուրդ. Սաուդյան ռեժիմի վրա պետք է ճնշում գործադրել

Եվրոպայի արտաքին հարաբերությունների խորհուրդը հայտարարել է, որ Արաբիայի ռեժիմի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշեղջիի սպանության գորղով պետք է անցկացվի անկախ հետաքննություն»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Եվրոպայի արտաքին հարաբերությունների խորհուրդը շաբաթ օրը մի հաղորդագրություն հրապարակելով, հայտարարել է. «Ջամալ Խաշեղջիի սպանությունն առավել քան երբևե բացահայտում է Միջին Արևելքում Սաուդյան Արաբիայի ապակայունացնող դերակատարությունը և եվրոպական պետությունները պետք է ճնշում գործադրեն Ռիադի վրա՝ իր վարքագիծը փոխելու համար»:

Հաղորդագրության մեջ ասված է, որ լրագրողի անհետացումն ու սպանությունը ահասարսուռ ուղերձ են հղում Միջին Արևելքում տիրող ներկա իրավիճակի մասին: Այս դեպքը ցույց է տալիս, թե Եվրոպայի ու Արևմուտքի տարածաշրջանային ամենամոտիկ դաշնակցի կողմից ինչպիսի քայլեր են արվում, որոնց համար վերջինս անպատիժ է մնում:

«Այս իրադարձության հետ կապված Ռիադի լկտիությունը, եվրոպական պետություններին պարտադրում է նկատի առնելով աճող մտահոգությունները, վերանայել Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների հետ իրենց առանց նախապայմանների հարաբերությունները»,-հավելել է Եվրոպայի արտաքին հարաբերությունների խորհուրդը:

«Եթե եվրոպացիները Ռիադի վրա ճնշում չգործադրեն իր քայլերի պատասխանատվությունը կրելու ուղղությամբ , հնարավոր է, որ վերջինս առավել վտանգավոր վարքագիծ դրսեվորի»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ջամալ Խաշեղջին հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարան մտնելուց հետո անհետ կորել էր: Մի քանի օր անց հայտնաբերվեց նրա մասնատված դին ՝ բռնության ակնհայտ հետքերով: