Եվրոպայի արտաքին հարաբերությունների խորհուրդ. Սաուդյան ռեժիմի վրա պետք է ճնշում գործադրել
Եվրոպայի արտաքին հարաբերությունների խորհուրդը հայտարարել է, որ Արաբիայի ռեժիմի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշեղջիի սպանության գորղով պետք է անցկացվի անկախ հետաքննություն»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Եվրոպայի արտաքին հարաբերությունների խորհուրդը շաբաթ օրը մի հաղորդագրություն հրապարակելով, հայտարարել է. «Ջամալ Խաշեղջիի սպանությունն առավել քան երբևե բացահայտում է Միջին Արևելքում Սաուդյան Արաբիայի ապակայունացնող դերակատարությունը և եվրոպական պետությունները պետք է ճնշում գործադրեն Ռիադի վրա՝ իր վարքագիծը փոխելու համար»:
Հաղորդագրության մեջ ասված է, որ լրագրողի անհետացումն ու սպանությունը ահասարսուռ ուղերձ են հղում Միջին Արևելքում տիրող ներկա իրավիճակի մասին: Այս դեպքը ցույց է տալիս, թե Եվրոպայի ու Արևմուտքի տարածաշրջանային ամենամոտիկ դաշնակցի կողմից ինչպիսի քայլեր են արվում, որոնց համար վերջինս անպատիժ է մնում:
«Այս իրադարձության հետ կապված Ռիադի լկտիությունը, եվրոպական պետություններին պարտադրում է նկատի առնելով աճող մտահոգությունները, վերանայել Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների հետ իրենց առանց նախապայմանների հարաբերությունները»,-հավելել է Եվրոպայի արտաքին հարաբերությունների խորհուրդը:
«Եթե եվրոպացիները Ռիադի վրա ճնշում չգործադրեն իր քայլերի պատասխանատվությունը կրելու ուղղությամբ , հնարավոր է, որ վերջինս առավել վտանգավոր վարքագիծ դրսեվորի»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ջամալ Խաշեղջին հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարան մտնելուց հետո անհետ կորել էր: Մի քանի օր անց հայտնաբերվեց նրա մասնատված դին ՝ բռնության ակնհայտ հետքերով: