Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան պահանջեցին հետաքննություն անցկացնել Խաշողջիի սպանության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i99433-Բրիտանիան_Ֆրանսիան_ու_Գերմանիան_պահանջեցին_հետաքննություն_անցկացնել_Խաշողջիի_սպանության_կապակցությամբ
Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները հանդես գալով համատեղ հայտարարությամբ Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի իշխանություններից պահանջեցին սաուդացի քննադատ լրագրողի անհետացման հետ կապված վավերական հետաքննություն անցկացնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2018 04:02 Asia/Tehran
  • Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան պահանջեցին հետաքննություն անցկացնել Խաշողջիի սպանության կապակցությամբ

Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները հանդես գալով համատեղ հայտարարությամբ Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի իշխանություններից պահանջեցին սաուդացի քննադատ լրագրողի անհետացման հետ կապված վավերական հետաքննություն անցկացնել:

«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարներ Ջերեմի Հանթը, Ժան-Իվ Լը Դերիանը և Հայքո Մասը կիրակի օրը մի համատեղ հայտարարությամբ Արաբիայի ու Թուրքիայի իշխանություններից պահանջեցին հետախուզել ու հայտնաբերել Ջամալ Խաշողջիի անհետացման ու սպանության գործում պատասխանատու անձանց:

Հաղորդագրության մեջ ասված է, որ վավերական հետաքննություն է պահանջվում պարզելու համար իրականությունն ու այն ինչը, որ պատահել է Ջամալ Խաշողջիի հետ:

Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները նաև այս հաղորդագրության շարունակության մեջ Սաուդյան Արաբիայի կառավարությունից պահանջել են համապարփակ ու լիարժեք պատասխան ներկայացնել այս կապակցությամբ:

Ջամալ Խաշողջին հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարանը մտնելուց հետո անհետացավ և մի քանի օր անց հայտնաբերվեց նրա մասերի բաժանված դիակը, որի վրա ակնհայտ էին կտտանքների հետքերը:

Թեև սաուդացի պաշտոնատարները փորձում են Արաբիային անմեղ ներկայացնել այս հարցում, սակայն բոլոր ապացույցներն ու այդ թվում Թուրքիայի կառավարության ձեռքի տակ գտնվող փաստերը վկայում են, որ այս ոճրագործությունը նախագծվել է սաուդացի գահաժառանգի և Արաբիայի անվտանգության անվտանգության ուժերի կողմից: