ԱՄՆ-ի սպառազինության վաճառքը Թայվանին, ընկալվում է որպես միջամտություն. Չինաստան
https://parstoday.ir/hy/news/world-i99457-ԱՄՆ_ի_սպառազինության_վաճառքը_Թայվանին_ընկալվում_է_որպես_միջամտություն._Չինաստան
Վաշինգտոնում Չինաստանի դեսպանը հայտարարել է. «Թայվանին ամերիկյան սպառազինության վաճառքը Չինաստանի ներքին հարցերին Վաշինգտոնի միջամտության բացահայտ դրսևորում է համարվում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2018 13:00 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի սպառազինության վաճառքը Թայվանին, ընկալվում է որպես միջամտություն. Չինաստան

Վաշինգտոնում Չինաստանի դեսպանը հայտարարել է. «Թայվանին ամերիկյան սպառազինության վաճառքը Չինաստանի ներքին հարցերին Վաշինգտոնի միջամտության բացահայտ դրսևորում է համարվում»:

Չուի Թինքային ամերիկյան «Ֆաքս Նյուզ» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է. «ԱՄՆ կառավարությունն անտեսելով Չինաստանի զգուշացումները, շարունակոում է Թայվանի տարածքին սպառազինության վաճառքը, ինչը Չինաստանի դեմ քաղաքական ու ռազմական պատերազմի մեկնարկ է ընկալվում և կարող է բացասական հետևանքներ ունենալ»:

Վաշինգտոնում Չինաստանի դեսպանը  պատասխանելով ԱՄՆ-ի ու Պեկինի միջև սառը պատերազմի սրվելուն, ասել է. «ԱՄՆ-ի կողմից տարբեր հարցերում Չինաստանին ներկայացվող մեղադրանքներն անհիմն են և միտում են թուլացնել Չինաստանի դիրքերը»:

Չինաստանը բազմիցս հայտարարել է, որ չի  հանդուրժելու Թայվան կղզու  անկախությունը և եթե մի օր այդ կղզին անկախություն հռչակի, դրան կհակադարձի  ռազմական ուժ  կիրառելով: Չինաստանն իր տարածքի  անբաժանելի մասն է համարում Թայվանը: