ԱՄՆ-ն չի կարող շարունակել իր հակաիրանական քաղաքականությունները. Ռոհանի
ԻԻՀ նախագահն ասել է. «Կատարված հստակ ծրագրավորմամբ, ԱՄՆ-ն երկարաժամկետում չի կարող գործադրել իր հակաիրանական քաղաքականությունները»:
Հասան Ռոհանին երկուշաբթի օրն Իրանի համալսարանների մի խումբ դասախոսների ներկայությամբ գումարված տնտեսական նիստում, իր երախտագիտությունը հայտնելով տնտեսական խնդիրները մեղմելու ուղղությամբ երկրի տնտեսագետների աջակցության և նրանց ներկայացրած նախագծերի համար, ասել է. «Թշնամու հոգեբանական ու տնտեսական պատերազմին դիմակայելու և խնդիրները կարգավորելու համար, կառավարությունն լայնամասշտաբ նախագծեր ունի»:
Ռոհանին ընդգծել է, որ հուսադրված է լավ ապագայի հանդեպ, հավելելով. «Կառավարությունն այս պահին այնպիսի ծրագրում է կատարել, որ նույնիսկ ամենածանր պայմաններում հիմնական ապրանքների ապահովման կապակցությամբ խնդիրներ չեն լինի»:
«Իրանի դեմ մղած հոգեբանական ու տնտեսական պատերազմում թշնամիները պարտված են»,-ընդգծել է ԻԻՀ նախագահը:
Շուրտ երեք ժամ տևած նիստի սկզբում, մի խումբ տնտեսագետներ ներկայացրեցին իրենց տեսակետները: