Խաշեղջիի ճակատագրի կապակցությամբ ԵՄ-ի և Մեծ Յոթնյակի համատեղ հայտարարությունը
Հոկտեմբեր 17, 2018 07:46 Asia/Tehran
ԵՄ-ն և աշխարհի արդյունաբերական յոթ խոշոր երկրները համատեղ հայտարարությամբ հանդես գալով, խիստ մտահոգություն են հայտնել սաուդցի քննադատ լրագրողի անհետացման դեպքի կապակցությամբ:
«Ալ-Ջազիրա» հեռուստակայանը չորեքշաբթի օրը հաղորդել է. «Աշխարհի արդյունաբերական յոթ խոշոր երկրների և ԵՄ-ի ԱԳ նախարարները համատեղ հայտարարության մեջ նաև պահանջել են պատասխանատվության կանչել նրա ճակատագրում դերակատար անձանց»:
Հայտարարության մեջ ընդգծված է Խաշողջիի ճակատագիրը պարզելու համար Արաբիայի ու Թուրքիայի համագործակցության անհրաժեշտությունը և Ռիադին կոչ է արվել այդ կապակցությամբ շտապ կերպով թափանցիկ ու համապարփակ հետաքննություն իրականացնել:
Պիտակ