Խաշեղջիի ճակատագրի կապակցությամբ ԵՄ-ի և Մեծ Յոթնյակի համատեղ հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/world-i99515-Խաշեղջիի_ճակատագրի_կապակցությամբ_ԵՄ_ի_և_Մեծ_Յոթնյակի_համատեղ_հայտարարությունը
ԵՄ-ն և աշխարհի արդյունաբերական յոթ խոշոր երկրները համատեղ հայտարարությամբ հանդես գալով, խիստ մտահոգություն են հայտնել սաուդցի քննադատ լրագրողի անհետացման դեպքի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2018 07:46 Asia/Tehran
  • Խաշեղջիի ճակատագրի կապակցությամբ ԵՄ-ի և Մեծ Յոթնյակի համատեղ հայտարարությունը

ԵՄ-ն և աշխարհի արդյունաբերական յոթ խոշոր երկրները համատեղ հայտարարությամբ հանդես գալով, խիստ մտահոգություն են հայտնել սաուդցի քննադատ լրագրողի անհետացման դեպքի կապակցությամբ:

«Ալ-Ջազիրա» հեռուստակայանը չորեքշաբթի օրը հաղորդել է. «Աշխարհի արդյունաբերական յոթ խոշոր երկրների և ԵՄ-ի ԱԳ նախարարները համատեղ հայտարարության մեջ նաև պահանջել են պատասխանատվության կանչել նրա ճակատագրում դերակատար  անձանց»:

Հայտարարության մեջ ընդգծված է Խաշողջիի ճակատագիրը պարզելու համար Արաբիայի ու Թուրքիայի համագործակցության անհրաժեշտությունը և Ռիադին կոչ է արվել այդ կապակցությամբ շտապ կերպով թափանցիկ ու համապարփակ հետաքննություն իրականացնել: